Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ Բունեսլիգա՝ հայտնում է Bulinews-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանին ցանկանում է թիմ հրավիրել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։
Կողմերն արդեն սկսել են բանակացային գործընթացը։
Գերմանացին 2020 թվականից ի վեր հանդես է գալիս ՊՍՎ-ում ։
2021/22 մրցաշրջանում գերմանացին ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 52 հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։