«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ շվեդը դեռ չի որոշել, թե երբ կավարտի կարիերան, սակայն հաճախակի վնասվածքները հարձակվողին ստիպում են մտածել սպորտը լքելու մասին։
Եթե վնասվածքները շարունակեն հաճախակիանալ ապա Զլատանը կհեռանա մեծ ֆուտբոլից:
Հիշեցնենք, որ Իբրան վերջերս վիրահատվել է երկար ժամանակով կբացակայի խաղադաշտից:
2021/22 մրցաշրջանում Զլատանը «Միլանի» կազմում հռչակվել է Իտալիայի չեմպիոն: