«Յուվենտուսը» թարմացրել է Անխել դի Մարիայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը

«Յուվենտուսը» թարմացված պայմանագիր կառաջարկի վինգեր Անխել դի Մարիային։ Այս մասին իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինցիները պատրաստ են 1 տարվա պայմանագիր կնքել 34-ամյա ֆուտբոլիստի հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «Յուվենտուսում» հասկանում են, որ Դի Մարիան ցանկանում է հայրենիք վերադառնալ 2023 թվականին, ուստի չեն ծրագրում նրան 2 տարի ժամկետով համաձայնագիր առաջարկել:

Հիշեցնենք, որ արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»: Անձամբ վինգերը շարունակում է քննարկել իր ապագան ընտանիքի անդամների հետ, ովքեր նախընտրում են տեղափոխվել Իսպանիա։