Ջանի Ինֆանտինո. «ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագիրը ապագայի ծրագիր է»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Հայաստան կատարած այցի շրջանակում խոսել է ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագրից։

«ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում կառուցվեցին ֆուտբոլային փոքր խաղադաշտեր, ապագայի ծրագիր է։ Այն ժպիտներ է պարգևում հազարավոր երեխաների Հայաստանի տարբեր կետերում։

Աշխարհի գավաթը նվաճելու երազանքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք երեխային կտրում ենք փողոցից ու տանում դեպի ֆուտբոլի դաշտ»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: