Հայտնի է, թե երբ Միլանի «Ինտերը» կհայտարարի Ռոմելու Լուկակուի վերադարձի մասին

Միլանի «Ինտերը» պատրաստվում է հաջորդ շաբաթ պաշտոնապես հայտարարել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձի մասին՝տեղեկացնում է հեղինակավոր լրագրող Նիկոլո Շիրան:

Շիրան հայտնում է, որ «Ինտերը» ցանկանում է այսօր վերջնական համաձայնության գալ «թոշակառուների» հետ, որպեսզի հաջորդ շաբաթ պաշտոնապես հայտարարի բելգիացու վերադարձի մասին։

2021/2022 մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 15 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: