Եվրոպական ակումբները հետաքրքրված են «Բենֆիկայի» հարձակվողի տրանսֆերով

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամոսի տրանսֆերով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ, հաղորդում է Bayern & Germany թվիթերյան էջը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի», «Նյուքասլի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» թիրախում:

Պորտուգալացու պայմանագրում հրաժարագնի կետը կազմում է 120 միլիոն եվրո, սակայն «Բենֆիկան» պատրաստ է հարձակվողի տրանսֆերը վաճառել մոտ 40 միլիոն եվրոյով: Գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում: