«Չելսին» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտպանական գիծն ուժեղացնելու հնարավորությունը:
«Ազնվականները» հետաքրքրված են «Ինտերի» աջ եզրային պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով, հայտնում է La Gazzeta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է հոլանդացու տրանսֆերի համար առաջարկել 21 միլիոն եվրո, սակայն լոնդոնյան ակումբը ստիպված կլինի մրցակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: