«Բարսելոնան» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի համար պայքարում «Բարսայի» հետ կմրցակցի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պորտուգալացու հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո։
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում 20-ամյա ֆուտբոլիստը լիսաբոնյան ակումբում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։