«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստում Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» նոր առաջարկ են պատրաստում լեհ ռմբարկուի տրանսֆերի վերաբերյալ։

Պոտենցիալ տեղափոխությանը նպաստում են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի լավ փոխհարաբերությունները: Նրանք բանավոր համաձայնություն ունեն տրանսֆերի պայմանների վերաբերյալ։

Չնայած ՊՍԺ-ի և «Չելսիի» հետաքրքրությանը՝ «Բարսելոնան» առաջնահերթություն է 33-ամյա հարձակվողի համար: