Պաշտոնական. Լոնդոնի «Չելսին» կվերսկսի համագործակցությունը իր հովանավորներից մեկի հետ

Հեռահաղորդակցության Three ընկերությունը վերսկսել է համագործակցությունը «Չելսիի» հետ, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Մարտին Three-ին կասեցրել էր հովանավորչական պայմանագիրը «Չելսիի» հետ այն բանից հետո, երբ բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ:

Հաղորդվում է, որ ընկերությունը խնդրել է հեռացնել իր լոգոն թիմի մարզաշապիկներից, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել: