Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով՝տեղեկացնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «թոշակառուները» 33-ամյա լեհ հարձակվողի տրանսֆերի համար կպայքարեն «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի հետ։
2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 48 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։