«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի ծառայություններով, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն, 26-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Նշվում է, որ «քաղաքայինները» հետաքրքրված էին նաև «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսով, սակայն հրաժարվել են նրան գնելու մտքից՝ բարձր տրանսֆերային արժեքի պատճառով։
Միաժամանակ, «Սիթիից» բացի «Լիդսի» կիսապաշտպանին հավակնում են գնել նաև «Արսենալը», «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ֆիլիպսն ընթացիկ մրցաշրջանում «Լիդսի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։