«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոստացել է գլխավոր մարզիչ Չավիին, որ պայմանագիր կկնքի լեհ հարձակվողի հետ։
Նախագահը կարծում է, որ Ռոբերտը թիմում կլինի մինչև հուլիսի 11-ը՝ այդ օրը սկսվում է թիմի միջմրցաշրջանային հավաքը: