«Բարսելոնան» նշել է այն ակումբին, որի հետ կանցկացնի առաջին հանդիպումը մինչմրցաշրջանի շրջանակում։
Ինչպես հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը՝ Լա Լիգայի թիմի մրցակիցը կլինի կատալոնական «Օլոտ» ակումբը՝ Իսպանիայի հինգերորդ դիվիզիոնից։
Հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին «Օլոտի» տնային մարզադաշտում, որը տեղավորում է 3000 հանդիսական: