«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի ցանկացել տեղափոխվել ՊՍԺ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լեհ հարձակվողը շահավետ առաջարկ է ստացել ֆրանսիական ակումբից, սակայն հարձակվողը հրաժարվել է դրանից, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնան»:
Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ արդյոք կատալոնական ակումբը կկարողանա պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ թե ոչ, քանի որ «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:
Սպասվում է, որ հինգշաբթի օրը «Բարսելոնան» խորհրդի նիստ կանցկացնի՝ փորձելով կայունացնել ակումբի ֆինանսական վիճակը, որպեսզի կարողանա նոր տրանսֆերներ իրականացնել: