Օլիվեր Կան. «Գրավենբերխն ընտրեց «Բավարիան», քանզի այստեղ կարող է աճելամենաբարձր մակարդակով»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մեկնաբանել է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Ռայան Գրավենբերխը երիտասարդ, շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, ում հետ շատ եվրոպական թոփ ակումբներ կցանկանան պայմանագիր կնքել:

Նա ընտրեց «Բավարիան», քանի որ այստեղ կարող է զարգանալ ամենաբարձր մակարդակով։ Այս որակներով ֆուտբոլիստները կարևոր են «Բավարիայի» ապագայի համար»,- Կանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։