«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը. հնարավոր է, գլխավորի «Սուինդոն Թաունը»:
Ըստ Swindon Advertiser-ի՝ 40-ամյա մասնագետը, ով 2021/22 մրցաշրջանում 3 խաղում կատարել էր «ՄՅու»-ի գլխավոր մարզչի պարտականությունները, «Սուինդոն Թաունի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտն է: Անգլիացու հիմնական մրցակիցը համարվում է Մարկ Դելեյնին, ով մինչև վերջերս մարզիչ էր աշխատում «Ասթոն Վիլայի» երիտասարդական թիմում։
Հավելենք, որ «Սուինդոն Թաունն» այժմ հանդես է գալիս անգլիական չորրորդ դիվիզիոնում՝ Լիգա 2-ում: