«Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերին «Բարսելոնա» մեկ հանգամանք է խագարում

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի տեղափոխությունը «Բարսելոնա» կախված է Ուսման Դեմբելեի թիմից հեռանալուց, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական առաջարկի է սպասում կատալոնական ակումբից։

Բայց դա կարող է տեղի չունենալ, քանի դեռ Դեմբելեն դեռ չի հաստատել, որ հեռանալու է թիմից ազատ գործակալի կարգավիճակով։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: