«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ջանլուիջի Բուֆֆոնի անվան ֆուտբոլային ակադեմիայի հետ գործակցության մեկնարկի մասին։
Գործակցության նպատակն է երիտասարդ դարպասապահների համար տեխնիկական մասնագիտացման դասընթացներ ստեղծել «Յուվենտուսի» ազգային ակադեմիայում:
Կողմերի միջև գործակցությունը կտևի մեկ տարի։
Բուֆֆոնի ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2021 թվականին։ Ակադեմիայում կարող են սովորել 8-ից 16 տարեկան տղաներ և աղջիկներ։