Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է ՊՍԺ-ի տրանսֆերային քաղաքականությունը և փարիզյան ակումբի՝ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։
Ըստ լուրերի՝ Մադրիդի «Ռեալը» հավակնում էր ձեռք բերել Մբապպեին, սակայն ՊՍԺ-ն համոզեց ֆուտբոլիստին մնալ թիմում:
«Ես չեմ պաշտպանում «Ռեալին» Մբապպեի դեպքում, ես պաշտպանում եմ ամբողջ եվրոպական ֆուտբոլը։ Շուկային չհամապատասխանող գործարքներ կատարելը, երբ այլևս չես տեղավորվում կանոնակարգի մեջ…: Այս ամենն ավելի վտանգավոր է, քան Սուպերլիգան:
ՊՍԺ-ն կունենա 200 մլն եվրոյի վնաս, ընդ որում՝ նրանց պարտքն արդեն 300 մլն է, և նրանք երկարաձգում են պայմանագիրը Մբապպեի հետ։ Նրանք ստիպված կլինեն արդարանալ»,- ասել է Տեբասը Marca-ին: