Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ազգերի Լիգայի՝ Իտալիայի դեմ կայանալիք հանդիպումը:
«Մենք մեծ ճնշում ենք զգում Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության պատճառով, բայց ես վստահ եմ, որ մենք ավելի լավը կդառնանք: Պետք էր դասեր քաղել Հունգարիայի հետ հանդիպումից, շարունակում ենք պատրաստվել։
Իտալիայի հավաքականը լավ թիմ ունի: Հանդիպումը բարդ է լինելու, բայց ես ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները ներդնեն իրենց ամբողջ ուժը և արձակուրդի մեկնեն հաղթանակով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: