Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի Լիգայում թիմի անհաջող մրցելույթների մասին:
Հունիսի 3-ից հունիսի 13-ը ֆրանսիացիները 4 հանդիպում են անցկացրել, որոնցում պարտվել են Դանիայի (1:2) և Խորվաթիայի հավաքականներին (0:1), ինչպես նաև ոչ-ոքի են խաղացել Ավստրիայի (1:1) և նույն խորվաթների հետ (1:1): .
«Այս ամիսը շատ բարդ է եղել, արդյունքային առումով վիճակը ծանր է։ Մեզ պակասում էր էներգիան, մրցակիցներն ավելի շատ ունեին էներգիա, քան մենք։
Թարմություն, պայքար, տեմպ՝ ամեն ինչ լավագույն մակարդակի վրա չէր։ Մենք պետք է դաս քաղենք: Մենք պետք է նոր մրցաշրջան սկսենք»,- ասել է Դեշամը TF1-ին: