Երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ին, կայացավ Ազգերի Լիգայի Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումը։ Այն ավարտվել է խորվաթների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Անտուան Գրիզմանը խաղադաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին։ 31-ամյա ֆուտբոլիստի համար այս հանդիպումը 108-րդն էր աշխարհի գործող չեմպիոնների կազմում։ Այս ցուցանիշով Գրիզմանը հավասարվեց Զինեդին Զիդանին։ Նրանք կիսում են 6-րդ տեղը ազգային հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում:
Գրիզմանի ամենամոտ թիրախը Օլիվյե Ժիրուն է, ով իր ակտիվում ունի 112 խաղ։ Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիրը Լիլիան Թյուրամն է՝ 142 հանդիպում։