«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Ես առաջարկներ ունեմ տարբեր ակումբներից և կարիերաս շարունակելու տարբեր տարբերակներ կան, որոնք դիտարկում եմ: Շուտով որոշում կկայացնեմ։
Կցանկանայի նորից խաղալ Չեմպիոնների Լիգայում. Ինձ դուր է գալիս այդ մրցաշարը, բայց դա ինձ համար որոշիչ գործոն չի լինի ակումբ ընտրելիս»,- Էրիկսենի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։