Մանչեսթերյան գրանդը պայմանագիր է առաջարկել Քրիստիան Էրիկսենին

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները պայմանագիր են առաջարկել 30-ամյա դանիացուն։

Նշվում է, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց։

Անցած մրցաշրջանում Էրիկսենը «Բրենտֆորդի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։