Պաշտպան Ֆիկայո Տոմորին բանակցություններ է վարում «Միլանի» հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Milannews-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի համար առաջնահերթ խնդիր է ֆուտբոլիստին թիմում պահելը։
Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025-ին, սակայն ակումբը արդեն հիմա ցանկանում է երկարաձգել պայմանագիրը բարելավված պայմաններով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա պաշտպանը դեմ չէ մնալ ակումբում։ Նոր պայմանագրով նա տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում: