«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի եղբայր և գործակալ Դանիել Արնաուտովիչը մեկնաբանել է ավստրիացի ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին լուրերը։
«Մարկոն կարող է առանցքային դեր խաղալ ցանկացած թիմում։ Այժմ լուրեր են պտտվում, որ նրանով հետաքրքրված են այնպիսի մեծ թիմեր, ինչպիսին «Յուվենտուսն» է։
Վլահովիչը երիտասարդ հարձակվող է, ընդամենը 22 տարեկան է և կարող է օգուտ քաղել Մարկոյի հետ խաղալուց: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, երբեք չգիտես, թե ինչ կլինի»,- գործակալին է ցիտում Tuttosport-ը։