Լյուկ դե Յոնգը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»  կարող է կարիերան շարունակել Մեքսիկայի առաջնությունում, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը բանակցություններ է վարում մեքսիկական «Տոլուկայի» հետ 31-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»: Կատալոնացիների կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։