Հարի Քեյն. «Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի ֆավորիտներից մեկն է»

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը գնահատել է իր ազգային թիմի հեռանկարները Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունում։

«2018 թվականին մենք նման մրցաշարերում հանդես գալու փորձ չունեինք, ուստի սպասելիքներ չկային։ Այնժամ մենք երկար ժամանակ էր՝ լավ չէինք հանդես գալիս խոշոր մրցաշարերում։ Բայց ինձ թվում էր, որ մենք ճիշտ տրամադրվածություն ունեինք։ Մենք զգում էինք, որ պետք է խաղադաշտ դուրս գանք ու հաղթենք:

Հիմա ամեն ինչ այլ է, մենք խաղացինք կիսաեզրափակչում, խաղացինք եզրափակիչում։ Կարծում եմ՝ մենք 2022 թվականի աշխարհի առաջնությունը կգնանք որպես ֆավորիտներից մեկը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: