«Գրանադայի» դարպասապահ Լուիս Մասիմիանուն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ ակումբ

«Բարսելոնան» մոտ է «Գրանադայի» դարպասապահ Լուիս Մասիմիանուին ձեռք բերելուն, հայտնում է Mundo Deportivo-ն:

23-ամյա պորտուգալացին թիմում կարող է զբաղեցնել երկրորդ դարպասապահի տեղը, եթե բրազիլացի Նետուն հեռանա։

Լուիսը Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում ամենաշատ սեյվերը կատարած դարպասապահն է (127)։

Նրա պայմանագիրը «Գրանադայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ դարպասապահի արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։