«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Telegram-ի իր ալիքում։
Ըստ աղբյուրի՝ Ալոնսոն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները կատալոնական ակումբի հետ։ «Բարսան» այժմ սպասում է «Չելսիի» հետ բանակցությունների ավարտին։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Մարկոս Ալոնսոն լոնդոնցիների կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։