«Մանչեսթեր Սիթին» նշել է, թե ինչ գնով է պատրաստ «Բարսելոնա» բաց թողնել կիսապաշտպան Բերնարդո Սիլվային։
Ինչպես հաղորդում է Football Espana-ն, անգլիական ակումբը չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն, եթե կատալոնացիները նրա համար վճարեն 94 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Չավին անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի տեղափոխությամբ ։
Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից» 50 միլիոն եվրոյի դիմաց: 2021/22 մրցաշրջանում նա «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։