Էրլինգ Հոլանդ. «Հպարտության օր է իմ և ընտանիքիս համար»

Նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը խոսել է  «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին:

Նա մասնավորապես ասել է.

«Հպարտության օր է իմ և ընտանիքիս համար: Ես միշտ դիտել եմ «Սիթիի» խաղերը, հատկապես՝ վերջին մրցաշրջանների ընթացքում:

Չես կարող չհիանալ նրանց խաղաոճով, դա հուզիչ է: Նրանք շատ հնարավորություններ են ստեղծում, ինչը կատարյալ է ինձ նման խաղացողի համար:

Այս թիմում կան համաշխարհային մակարդակի շատ խաղացողներ, իսկ Պեպը բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկն է: Ես հավատում եմ, որ ճիշտ տեղում եմ՝ իմ հավակնություններն իրականացնելու համար:

Ես ցանկանում եմ գոլեր խփել, տիտղոսներ նվաճել և կատարելագործվել որպես ֆուտբոլիստ, և վստահ եմ, որ կարող եմ դա անել այստեղ:

Սա հիանալի քայլ է ինձ համար, և ես չեմ կարողանում սպասել մինչև մինչմրցաշրջանային փուլը»,- Հալանդի խոսքն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

https://twitter.com/ManCity/status/1536275043822477315?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1536275043822477315%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fsport%2Fpost%2Fhaaland-hpartutyan-or-e-im-hamar