«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դժգոհ է թիմում ունեցած իր դիրքից, քանի որ ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ստանալ Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի Առաջնությունից առաջ։
«Քաղաքացիները» պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին 60 միլիոն եվրոյի դիմաց, անձամբ՝ Ստերլինգը, կհամաձայնի «Չելսի» տեղափոխվել միայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից մեկնարկային կազմում տեղի անձնական երաշխավորության դեպքում։
Անցած մրցաշրջանում Սթերլինգը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։