Անդրեա Պիրլոն նշանակվել է թուրքական «Ֆաթիհ Կարագյումրյուկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 43-ամյա մասնագետի և ստամբուլյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է 1 մրցաշրջանով։
Պիրլոյի առաջին ակումբը, որը նա մարզել է, եղել է «Յուվենտուսը», որտեղից նա հեռացվել է 2021 թվականի մայիսին։
Ավարտված մրցաշրջանում «Ֆաթիհ Կարագյումրյուկը» Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ տեղը։