«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Նոան» պայմանագիր է կնքել եզրային կիսապաշտպան Արմեն Նահապետյանի հետ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքանում:

Նահապետյանի վերջին ակումբը «Արարատ-Արմենիան» է եղել, իսկ նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է ԲԿՄԱ-ում: