«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը գլխավորում է ՊՍԺ-ի ամառային տրանսֆերային նպատակների ցանկը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել «Ինտերի» ներկայացուցիչների հետ՝ կապված 27-ամյա սլովակի տրանսֆերի հետ, սակայն «ներաձուրիների» հետ տրանսֆերի գումարի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը պաշտպանին նոր պայմանագիր է առաջարկում մինչև 2026 թվականը, տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով:
2021/22 մրցաշրջանում սլովակը թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։