«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին մշտական հիմունքներով կտեղափոխվի «Մարսել», իր տելեգրամյան ալիքում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական ակումբի կազմում:
«Մարսելը» ֆրանսիացու տրանսֆերի համար կվճարի 10-ից 11 միլիոն եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։