Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, թե ում է համարում Աշխարհի գալիք առաջնության ֆավորիտ:
«Կարծում եմ՝ Արգենտինայի հավաքականը առավելություն ունի մյուս թիմերի նկատմամբ:
Կնշեի նաև Բրազիլային. տվեցի նրանց անունը, որպեսզի բրազիլական մամուլի չգրի, թե Արգենտինային ավելի բարձր եմ դասում:
Այնպես որ՝ Արգենտինան ու Բրազիլիան հիմնական մրցաշարի ֆավորիտներն են»,- ասել է իսպանացի մարզիչը La Nacion-ին: