«Յուվենտուսն» առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Մատեյս դե Լիգտի հետ

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կերկարաձգի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։

Նշվում է, որ նոր գործարքի ստորագրումը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ կապված պաշտպանի նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության հետ: Սպասվում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:

Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հոլանդացուն համարում է պաշտպանության գծի առաջատարը և հույս ունի շարունակել գործակցությունը։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտն Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: