Ժորդի Ալբա. «Մենք միշտ նվիրվածություն ենք ցուցաբերել «Բարսելոնային» և մտադիր ենք շարունակել նույն ոգով»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ է կրճատել աշխատավարձը, որպեսզի օգնի ակումբին ֆինանսական դժվարությունների դեմ պայքարում:

«Ես դա կքննարկեմ ակումբի հետ առանձին, բայց չեմ հրապարակի խոսակցությունը։ Մենք տեղյակ ենք ակումբում եղած դժվարություններից։

Թիմերի ավագները պատրաստ են օգնել, թիմին, մենք միշտ նվիրվածություն ենք ցուցաբերել «Բարսելոնային» և մտադիր ենք շարունակել նույն ոգով»,- Ալբայի խոսքերն է մեջբերում barcamania-ն: