Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հուլիսին կլքի «արքայական» ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Մարսելն» ու «Ֆեներբահչեն»։
Երկուշաբթի օրը (հունիսի 13-ին) «Ռեալը» կկազմակերպի Մարսելոյի հրաժեշտի միջոցառումը, որին կմասնակցի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեն։
Բրազիլացին «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից: 34-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 545 հանդիպման, դարձել 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։