Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան կվերադառնա Արքայական ակումբ «Ֆիորենտինայում» մեկ տարի վարձավճարով հանդես գալուց հետո։
Ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել «Ինտերում», որը հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա պաշտպանի նկատմամբ, հայտնում է Tuttosport-ը:
Նախորդ մրցաշրջանում եզրային պաշտպանը բոլոր մրցաշարերում «մանուշակների» կազմում անցկացրել է 27 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 20 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականը։
«Ինտերը» դիտարկում է Օդրիոսոլային որպես պաշտպան Դենզել Դումրիֆսի հավանական փոխարինողի, ով այս ամառ կարող է հեռանալ Միլանից: