«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար մղվող պայքարին, հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի անգլիական ակումբ տեղափոխությանը կարող է խանգարել նրա կինը, ով չի ցանկանում տեղափոխվել Անգլիա։
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։