Ֆաբիո Կանավարոն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն մարզչական կարիերան շարունակելու վերաբերյալ 2 առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանավարոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են թուրքական «Գալաթասարայը» և Լեհաստանի հավաքականը։ Երկու նախագծերն էլ բավականին խոստումնալից են թվում 48-ամյա մասնագետի համար։ Նա դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ավելի վաղ Կանավարոն մարզել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի ակումբներ։ Նա 2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է։