«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Telegram-ի իր ալիքում։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» գործնականում պայմանավորվել է սենեգալցի հարձակվողի հետ անձնական պայմանագրի շուրջ։ «Բավարիան» եզրափակիչ առաջարկ է պատրաստում «Լիվերպուլի» համար, որը պետք է գոհացնի անգլիական ակումբին։ Անձամբ Մանեն նույնպես ցանկանում է տեղափոխվել մյունխենյան ակումբ։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։