Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» ցանկանում է գնել Պարի Սեն Ժերմենի» հարձակվողի տրանսֆերը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին, գուցե տեղափոխվի «Ռիվեր Փլեյթ», հայտնում է Radio Continental-ը:

Աղբյուրի համաձայն՝ արգենտինական ակումբը ցանկանում է բանակցել 29-ամյա հարձակվողի հետ տեղափոխության շուրջ, սակայն կարիերան շարունակելու այս տարբերակը առաջնային չէ Մաուրոյի համար։

Արգենտինացու պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։