«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել Իսպանիա:
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ պաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակում:
Շուտով ակումբը պաշտոնական առաջարկով կդիմի անգլիական կողմին:
Ավարտված մրցաշրջանում «Սիթիի» կազմում Զինչենկոն մասնակցել է 28 հանդիպման: