«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ թիմի առաջատարները համաձայնել են կրճատել աշխատավարձերը ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
«Բարսելոնան» ունի չորս ավագ՝ պաշտպաններ Ժերար Պիկեն և Ժորդի Ալբան, և կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսն ու Սերխի Ռոբերտոն:
Նրանք համաձայնել են՝ կրճատել աշխատավարձերը: Մենք միշտ երախտապարտ կլինենք։ Այս ժեստը շատ կարևոր էր։ Դա ոչ ոք, բացի ավագներից, չի արել»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն։