Զլատկո Դալիչը՝ Դանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայում Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Ես վախենում էի, որ ֆուտբոլիստները 7 օրում չեն կարողանա 3 հանդիպում անցկացնել, բայց նրանք ֆանտաստիկ խաղացին: Նրանք վազեցին ու ամբողջ եռանդով խաղացին։

Այս ամենը մեզ համար օգտակար կլինի երկուշաբթի օրը կայանալիք Ֆրանսիայի հետ խաղում»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։